Գործադիրը հավանություն է տվել Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին» օրենսդրական նախաձեռնությանը։ Վավերացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի որոշումը կոնվենցիաներում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ։ Նախագծում կոնվենցիաների վավերացումը և Դատարանին անդամակցումը կարևորվում է միջազգային հեղինակության բարձրացման տեսանկյունից: Նշվում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ Դատարանում քննվում է երկու միջպետական և մեկ ներդրումային վեճ: Դատարանին անդամակցությունը հնարավորություն կտա նաև ազգային մակարդակում իրենց գործունեությունը ծավալող իրավաբանների թեկնածությունն առաջադրել որպես արբիտր՝ այդ թվում միջպետական վեճերի լուծման համար:
Կառավարության այսօրվա որոշումները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: