ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դարձել է պետության ընտրված ղեկավար։ Ջոնսոնը նաև վստահեցրել է, որ Ներկայացուցիչների պալատի հանրապետականները պատրաստ են նպաստել Թրամփի ծրագրերի իրագործմանը: