Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ դա հնարավորություն կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը, հիմնվելով 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Հայտարարությունն արվել է Տոկաևի՝ Ֆրանսիա կատարած պետական այցի ընթացքում: