Ռուսական կողմը Երևանին և Բաքվին չի դրդում հապճեպ հաշտության պայմանագիր կնքել, РИА Новости գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ կարգավորման հարցում առաջընթացի հասնելու համար պահանջվում են էական ջանքեր և երկար ժամանակ: Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ: ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, թե իբր ԱՄՆ-ը և ԵՄ-ն փորձում են գործընթացից դուրս մղել Ռուսաստանին:
Լավրովը հերթական անգամ հայտարարել է՝ Մոսկվան կողմ է, որ տարածաշրջանի խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից:
«Ռուսաստանը պատրաստ է, ինչպես և նախկինում, գործընկերային աջակցություն ցուցաբերել Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որոնք պահանջված կլինեն երկու բանակցողների կողմից»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Միջազգային նորությունները՝ Դավիթ Մուրադյանի ռեպորտաժում։