Թյուրքական պետությունների ընդհանուր այբուբենը մեզ և մեր ճակատագիրը մեկ քայլ առաջ կտանի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 6-ին Բիշքեկում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։ Նա նշել է, որ արժի ավելացնել ջանքերն ու ուժերն այդ ուղղությամբ։
«Հաղթահարելով բոլոր դժվարությունները և վերացնելով մեր մեջ առկա խնդիրները՝ մենք միասին կարող ենք ցանել թյուրքական աշխարհի պատմական սերմը։ Ես հավատում եմ դրան»,- դիմել է Էրդողանը գործընկերներին։
Նրա խոսքով՝ ավելի վաղ ավագանիների խորհուրդը մշակել էր 34 տառից բաղկացած թյուրքական այբուբեն։ «Կարծում եմ, որ փոխակերպումն անհրաժեշտ է, եթե համագործակցենք Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում։ Թուրքիան, Ադրբեջանը և Հյուսիսային Կիպրոսը պատրաստ են անցնել մեկ թյուրքական այբուբենի։ Մենք սպասում ենք Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի որոշմանը»,- նշել է Թուրքիայի նախագահը։