Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի ընտրությունում հաղթանակի կապակցությամբ շնորհավորելիս նրան անվանել է ընկեր և մաղթել ընտրական գործընթացի բարենպաստ արդյունքներ ԱՄՆ-ի և Ամերիկայի ժողովրդի համար։
«Շնորհավորում եմ իմ ընկեր Դոնալդ Թրամփին, ով մեծ պայքարից հետո հաղթեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունում և ընտրվեց Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում: Ցանկանում եմ, որ ընտրությունները նպաստավոր լինեն Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդի և ողջ մարդկության համար»,- շնորհավորանքի տեքստը մեջբերել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։
Էրդողանը հավելել է, որ հույս ունի՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու ուղղությամբ Թրամփը ջանքեր կգործադրի։
«Այս նոր ժամանակաշրջանում, որը կսկսվի Ամերիկայի ժողովրդի ընտրություններով, հուսով եմ, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները կամրապնդվեն, տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես պաղեստինյան հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը, կավարտվեն: Հավատում եմ, որ ավելի շատ ջանքեր կգործադրվեն ավելի արդար աշխարհ ստեղծելու համար»,- գրված է Էրդողանի շնորհավորական ուղերձում։