Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Հունգարիա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:
Հունգարիա այցից վարչապետն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել։