Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը դեկտեմբերի 31-ին լրանում է: Քարտի ժամկետը երկարաձգելու համար նրանք կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային բաժին: Նոր քարտերը կլինեն առանց ժամկետի նշման: Ի դեպ, ըստ ծառայության՝ աճել է նաև Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 5800 անձ է դիմել այս հարցով:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան