Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դիտակետում առաջին անգամ գործող դատավոր է: Կառույցը պահանջում է Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 հողամաս, 4 տրանսպորտային միջոց, 62 միլիոն դրամ, որոնց ձեռքբերումը չի հիմնավորվել ոչ դատավորի, ոչ էլ նրա ընտանիքի անդամների օրինական եկամուտներով: Նրանք ստացել են 250 միլիոն դրամ եկամուտ, ծախսել՝ 350-ը: Գույքերի վրա այժմ կալանք է դրված:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան