Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ից ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Եղվարդի բաժինը վերաբացվում է ք․ Եղվարդ, Շիրակի 2 հասցեում։
«Եղվարդի բաժնի հիմնանորոգումն ավարտվել է, այսուհետ ծառայությունները մատուցվելու են վերոնշյալ բաժնում»,- ասված է հաղորդագրության մեջ։