Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա-պերֆորմանսը:
Այն իրականացրել է «Արտ–իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:
«ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոյեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։
«ՔՈՉԱՐ 360°» նախագծի իրականացնողներն են՝
-
Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
-
Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
-
Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
-
Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
-
Վիդեո-մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
-
Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
-
Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
-
Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան