Վրաստանի շրջանային դատարանը չեղյալ է հայտարարել խորհրդարանի ընտրության արդյունքները 30 տեղամասում՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով:
Երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է բողոքարկել շրջանային դատարանի որոշումը:
Քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները ավելի քան երկու հազար տեղամաում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները բողոքները չեն բավարարել: