Աղվան Հովսեփյանի գործով նիստում շարունակվել է վկաների հարցաքննությունը: Նախկին գլխավոր դատախազը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, նաև խարդախության հոդվածներով: Այս նիստում հարցաքննվել է «Երևան» հեռուստաընկերության նախկին փոխտնօրենը, նա չի հրաժարվել նախաքննության ցուցմունքից, նշել, որ ընկերությունը վաճառելիս է իմացել, որ 50 տոկոս բաժնեմասը պատկանում է Հովսեփյանի որդուն:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։