Մոլդովայի նախագահի ընտրությունը չի կարելի համարել արդար, թափանցիկ և ժողովրդավարական՝ հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան այդ ընտրության մասին կարող է օբյեկտիվորեն դատել ըստ Ռուսաստանում բնակվող Մոլդովայի քաղաքացիների, որոնց քվեարկելու հնարավորություն չի տրվել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ դա չէր կարող ազդեցություն չունենալ ընտրության արդյունքների վրա։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևմուտքին մեղադրել է Մոլդովայի նախագահի ընտրությանը միջամտության համար: