Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնիայի ուղղությամբ:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրթիռների արձակումն իրականացվել է մոտ 9 րոպեի ընթացքում՝ առավոտյան 7:30-ից Հյուսիսային Կորեայի արևմտյան հատվածից: Առնվազն 7 հրթիռ հասել է մոտ 100 կմ առավելագույն բարձրության և մոտ 400 կմ թռչելուց հետո, ենթադրաբար, ընկել է Ճապոնական ծովը՝ Կորեական թերակղզուց ոչ հեռու:
Ավելի վաղ Հարավային Կորեան, ԱՄՆ-ը և Ճապոնիան համատեղ զորավարժություն են անցկացրել B-1B ռազմավարական ռմբակոծիչի մասնակցությամբ։ Նշվում է, որ զորավարժությունն անցկացվել է Կորեական թերակղզուց հարավ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը: