Ուժեղ փոթորիկների հետևանքով հեղեղվել է Բարսելոնը: Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունը Կատալոնիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել, մարդկանց կոչ արել զգոն լինել և զերծ մնալ ուղևորություններից:
Նշվում է, որ հորդառատ անձրևները Վալենսիայի ինքնավարությունից տեղափոխվել են երկրի հյուսիս-արևելք: Սոցիալական ցանցերում հայտնվել են տեսանյութեր, որոնք ցույց են տալիս ջրի ներթափանցումը Բարսելոնի օդանավակայանի տերմինալ: Տասնյակ չվերթներ են չեղարկվել կամ հետաձգվել:
Ավելի վաղ հորդառատ անձրևների պատճառով տուժել էին Իսպանիայի Վալենսիա, Կաստիլիա Լա Մանչա և Անդալուսիա նահանգները: Կա 210-ից ավելի զոհ, ինչպես նաև՝ անհետ կորածներ: