ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: Նշվել է, որ 13.8 մլն եվրոյի դրամաշնորհի ծրագրերից բացի՝ նախատեսվում է 270 մլն եվրոյի հատկացում: Անդրադառնալով վիզաների ազատականացմանը՝ Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան՝ հայկական կողմի հետ մշակելու բանակցությունների ծրագիրը:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում: