Միացյալ Նահանգներում երեքշաբթի տեղի կունենա նախագահի ընտրությունը, և կորոշվի, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցության թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրա՞մփը, թե՞ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։ Երկրում անցկացված սոցհարցումների արդյունքների համաձայն՝ թեկնածուների միջև հավասար ընտրապայքար է ընթանում։
Նոյեմբերի 5-ի նախագահի ընտրության շրջանակում ԱՄՆ-ում արդեն վաղաժամ քվեարկել է ավելի քան 72 մլն ամերիկացի՝ վկայում են Ֆլորիդայի համալսարանի հրապարակած տվյալները։ Ավելի քան 38 միլիոն մարդ քվեարկել է ընտրատեղամասերում, շուրջ 34 միլիոնը՝ փոստով: Վաղ քվեարկությունների թվով առաջատար է Տեխասը: Նրան հաջորդում են Ֆլորիդան, Կալիֆոռնիան, Հյուսիսային Կարոլինան և Ջորջիան: ԱՄՆ-ում գրանցված ընտրողների թիվը մոտ 168 մլն է:
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: