2025 թվականին ջրային ոլորտի ծախսերը 7 մլրդ 708 մլն դրամով կնվազեն, այս նվազումները պայմանավորված են մի շարք հանգամանքներով: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Նվազման հիմնական պատճառներից է ոռոգման ծառայություն մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցությունը: Սրանք այն դոտացիաներն են, որոնք տրամադրվում են ՋՕ-ին պարտքերի փակման տեսքով, և կարծում ենք, որ այստեղ պետք է արդյունավետությունը բարձրանա և վնասները քչանան, և կարիքը՝ 9 մլրդ դրամ հատկացնելու այս վնասների փոխհատուցմանը, պետք է նվազի: Այսինքն՝ մենք պետք է տեսնենք, թե այս ոլորտում ինչպես է արդյունավետությունը բարձրանում, և նախատեսվել է 7 մլրդ դրամի աջակցություն 9 մլրդ դրամի փոխարեն»,- ասաց նա:
Պահուստային ֆոնդում գումար կա, եթե կարիքը առաջանա, ըստ նախարարի, գումարը կավելանա: