Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։
«Մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ»,- գրել է Կոստանյանը։