Ղազախստանը, բախվելով հակամարտությունների աճող ռիսկերին ու ընթացիկ մարտահրավերներին, աջակցում է խաղաղ գործընթացներին ու միջքաղաքակրթական երկխոսությանը։ Այդ մասին Le Figaro-ում հրապարակված իր հոդվածում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Նա նաև անդրադարձել է մի շարք հակամարտությունների, որոնցում իր երկիրը փորձել ու փորձում է հանդես գալ իբրև բանակցային հարթակ տրամադրող։
«ՀՀ-ին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի քննարկման բանակցային հարթակ տրամադրելով՝ մենք ամբողջությամբ աջակցում ենք երկու երկրի ձգտմանը՝ նոր էջ բացել իրենց հարաբերություններում։ Աստանան նաև խաղաղ բանակցություններ է վարել Սիրիայի հարցով, ինչպես նաև հարթակ դարձել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բազմակողմ քննարկումների համար»,- գրել է նա։