Եվրամիությանն անհրաժեշտ են Վրաստանի իշխանությունների որոշակի գործողությունները, եթե հանրապետությունը ցանկանում է պահպանել իր կուրսը դեպի ԵՄ։ Այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նշել է, որ Վրաստանում խորհրդարանի ընտրությունից հետո իրավիճակը «մնում է տագնապալի»։
Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց համախոհներն այսօր երթով շարժվել են Թբիլիսիի կենտրոն՝ բողոքի ցույց անցկացնելու խորհրդարանի դիմաց՝ ընդդեմ խորհրդարանի ընտրության արդյունքների, որոնց համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
«Մեր ամենակարևոր պահանջն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարի ընտրությունների արդյունքները»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն։