Ուրուգվայը կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և անվտանգության հանձնաժողովների աշխատանքում առաջընթացը: Այս մասին ասվում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ուրուգվայը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման ու անվտանգության հանձնաժողովների աշխատանքում առաջընթացին, որը ներառում է 2024 թվականի նոյեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտնելը»,- ասվում է Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության՝ «Հարավային Կովկասի խաղաղության գործընթացը և հարաբերությունների կարգավորումը» վերնագրով հայտարարության մեջ: Կարևորվում է սահմանազատման գործընթացը, որը համապատասխանում է միջազգայնորեն ճանաչված սահմաններին և հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:
Նախարարությունը հավելել է, որ այս զարգացումները փոխադարձ վստահության ամրապնդման և հիմնարար քայլերի նոր ազդանշան են կարգավորման ու խաղաղության հասնելու ուղղությամբ, որոնք կայունություն, բարգավաճում և կայուն զարգացում կբերեն ամբողջ տարածաշրջանին։