Թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը 30-ից ավելի տարվա այս հակամարտության հետևանքով բազմաթիվ չլուծված հարցեր ենք թողել, և քաղաքական կամքի պարագայում բոլոր այդ հարցերը լուծելի են: Կարծում եմ, որ այն քննարկումները, որոնք տեղի են ունենում, դրան են ուղղված: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սահմանադրության փոփոխության՝ Բաքվի կողմից առաջ քաշվող պահանջի մասին Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա մեզ համար լուծված հարց է: «Կարծում եմ՝ ՍԴ-ի որոշումը նաև հստակ ի ցույց դրեց, որ նման խնդիր ՀՀ-ի կողմից գոյություն չունի»:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք հայկական կողմը բանակցում է Բաքվի հետ հարցը խաղաղության պայմանագրի նախապայման չդիտարկելու ուղղությամբ, ԱԺ նախագահն ասաց. «Բանակցում ենք: Իրենց սահմանադրության մեջ էլ խնդիր կա, բայց մենք այդ խնդիրը չենք բարձրացնում»: