ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել ինչպես միջխորհրդարանական համագործակցությանն ու հայ-ֆրանսիական օրակարգին վերաբերող հարցերը, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող թեմաներ: