Լիբանանի շրջաններին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 3000-ը, տուժել է 13492 խաղաղ բնակիչ, ասված է Լիբանանի առողջապահության նախարարությանը կից արտակարգ իրավիճակների կենտրոնի հայտարարության մեջ։
«Լիբանանի դեմ իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհվածների թիվը հասել է 3002-ի, վիրավորում է ստացել 13492 խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 3-ին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 16, տուժել՝ 90 քաղաքացի։