Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ` 1000-ից ավելի հանդիսատես հյուրընկալելու հնարավորությամբ: Միջազգային չափանիշներով նոր մարզադաշտը կարող է սպասարկել տարբեր մարզաձևերի մարզումներ ու ընդունել միջազգային խոշոր մրցաշարեր: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել նաև տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման դժվարություններին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան