Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հոկտեմբերին հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեսակցության ընթացքում նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ: Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հիշեցնենք՝ գերեվարվածների թվում նաև Լեռնային Ղարաբաղի 8 նախկին պաշտոնյա է: