ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցը քննարկվելու է վարչության արտահերթ նիստում: Նա ընդգծեց, որ վարչությունը որևիցե հարց չի քննարկում մեկին հեռացնելու կամ պաշտոնանկ անելու համար, քննարկվում է այն ինֆորմացիան, որն առկա է լինում, և դրա հիման վրա որոշում են կայացնում։
«Օրակարգը կապված է կուսակցության և որոշ պաշտոնների հետ, որոնք թափուր են մնացել։ Վարչությունը ինչ-որ ինֆորմացիա ունի, որի հետ կապված քննարկում կա, պետք է հասկանանք»,- ասաց նա։