ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Բոգդան Նիկողոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։
Մասնավորապես՝
- արտադրամասն ապահովված չի եղել սանհանգույցներով.
- արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
- առաստաղները ապահով չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը.
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր.
- չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: