Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով պետությունը 2024 թվականին վերադարձրել է 67 մլրդ դրամ եկամտային հարկի գումար: Այս մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Վարկառուներին և համավարկառուներին վերադարձվածի մասով թիվն այս պահին 67 մլրդ դրամ է»,- ասաց նա: