Դրական մթնոլորտում է անցել բլոգերների հետ հանդիպումը: Մենք մեր պլանների մասին խոսեցինք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Խոսեցինք հարկ վճարելու կարևորության մասին: Ինֆլյուենսերները բարձրացրին իրենց գործունեության առանձնահատկությունները, թե իրենք ինչով են զբաղվում, ինչ նպատակ ունեն, դրա որ հատվածն է ձեռնարկատիրական նպատակ, որ հատվածն է առավել ձեռնարկատիրականի հետ կապ չունեցող: Մենք լսեցինք, արձանագրեցինք իրենց մտահոգությունները և փուլ-փուլ փորձելու ենք լուծել և իրենց համար հարմարավետ հարկման համակարգ առաջարկել»:
Ինչպես արդեն հայտնել ենք, Պետական եկամուտների կոմիտեի և ԱԺ մի խումբ պատգամավորների համատեղ նախաձեռնությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում ինֆլյուենսերների մասնակցությամբ՝ քննարկելու սոցիալական հարթակներում գովազդային ծառայությունների մատուցումից ստացվող հարկման համակարգը։