Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:00-ին, «Երևանի Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։