Քննարկվում է տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագրի ժամկետը երկարացնելու հնարավորությունը: 2022-ից գործող ծրագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, սակայն, թվերը փաստում են, որ բոլոր երեք բաղադրիչով ակնառու դրական արդյունքներ են եղել. բիզնեսը լիուլի օգտվել է աջակցությունից և նպաստել մեր երկրի տնտեսական զարգացմանը:
Ծրագրի պայմանները, ի դեպ, ժամանակ առ ժամանակ փոփոխվել, առավել բարենպաստ են դարձել։ Էկոնոմիկայի փոխնախարարն էլ հավաստիացնում է, որ եթե գործողության ժամկետը երկարացվի, ծրագիրը կարող է նաև ընդլայնվել: Գործարարներն էլ մատնացույց են անում, որ պետության աջակցության շնորհիվ կարողանում են միջազգային ստանդարտներին համապատասխանող արտադրանք տալ:
Մանրամասները՝ տեսանյութում։