ԱՕԿՍ-ից մինչև Ծաղկաձորի հողա-տարածքներ. 1 տարում պետությանն է վերադարձվել 30 միլիոն դոլորը գերազանցող գույք ու դրամական միջոց, մի մասը հաշտության համաձայնությամբ: Դրանցից մեկն, օրինակ, Երասխ 2 զորամասի հատուկ նշանակության հողամասն է: Ըստ դատախազության` Սեյրան Օհանյանը Պաշտպանության նախարարությանը պատկանող այդ գույքը շահա-դիտական նպատակներով դարձրել էր այլ անձինը:
Ընդհանուր առմամբ այս մեկ տարում դատախազությունը վարչական և Հակակոռուպցիոն դատարան է ներկայացրել 203 հայցա-դիմում: Եվս 113 հայցա-դիմում ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից: 2 դեպքում էլ թիրախում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունն է՝ Հովիկ Աբրահամյան, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրա եղբայրները:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում։