Անհրաժեշտ է շարունակաբար վերհանել ու տարածել արխիվային փաստաթղթերը, ներկայացնել Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի, Գետաշենի, Մարաղայի ջարդերը, հայերի բռնի տեղահանությունը:
Մասնագետները համոզված են, որ միայն այդպես հնարավոր կլինի դիմակայել Բաքվի կեղծ քարոզչությանը, որի համար տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում:
Ադրբեջանը կեղծիքը տարածում է մի քանի ուղղությամբ: Շրջանառության մեջ են դնում «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը, փորձում են Հայաստանի տարբեր հնագույն մշակութային կոթողների ինքնությունը փոխել՝ դրանց վերագրելով ադրբեջանական ծագում:
Նրանց քարոզչությունը տարածքային պահանջներ է պարունակում ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Փորձագիտական գնահատականներով՝ Բաքվի նվազագույն նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի հնարավոր վերադարձը կանխելն է, իսկ իրականում շատ ավելի հեռուն գնացող ծրագրեր ունեն՝ մինչև անգամ մեր երկրի դեմ պատերազմ սկսելու հիմքերի ստեղծում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան