Պետգույքի ոլորտում եկամուտների նկատելի աճ կա, սակայն, ըստ կոմիտեի նախագահի, դեռևս դրանից պետության ստացած եկամուտը համեմատաբար ցածր է:
Օտարման համար պետությունը դեռևս ունի 80 գույք, ինչպես նաև վարձակալության է տվել ևս 500 գույք, որից հույս ունի տարեկան ստանալ 1 միլիարդ դրամի եկամուտ:
Պետգույքի հաշվեկշռում է նաև Զանգեզուրի պղձնամոլիբդենային կոմբինատի կառավարության բաժնեմասը, բայց այստեղից ստացած շահույթը կազմակերպությունը իրացնում է իբրև ներդրում:
Կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանն ասում է, որ երկար տարիներ ուրիշներն են ավելի շատ օգուտներ ստացել պետական գույքի իրացումից, ժամանակն է, որ պետությունը նույնպես կարողանա իր հարստությունը օգտագործել ի շահ պետության:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: