Ի՞նչ հանգուցալուծում կունենա ներքաղաքական իրավիճակը հարևան Վրաստանում. տարածաշրջանային փորձագետները վստահ են, որ ընտրությունների արդյունքներից դժգոհ վրացիները չեն ուզում հեղափոխություն, բռնություն, բայց եթե փողոցային պայքարը շարունակվի, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Շատ բան կախված է նաև Արևմուտքի արձագանքից:
Արևմտյան շատ գործընկերներ «Վրացական երազանքին» չեն շնորհավորել, բայց չեն էլ ասել, որ ընտրության արդյունքները չեն ընդունում:
Կկարողանա՞ «Վրացական երազանքը» 89 մանդատով աշխատել, թե՞ կգնա զիջումների. սա էլ, ըստ փորձագետի, պայմանավորված է արևմտյան երկրների վերջնական գնահատականով:
Այս իրավիճակը մարտահրավեր է նաև Հայաստանի համար: Եթե Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, դա իր բացասական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության, հատկապես բեռնափոխադրումների վրա:
Մեր երկրի համար կարևոր է, որ Վրաստանը լինի խաղաղ, կայուն, առանց ներքաղաքական ճգնաժամերի:
Մանրամասները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: