Սեուլի կողմից Կիևին զենքի մատակարարումը կախված կլինի Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև համագործակցության զարգացումից: Այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի արտգործնախարար Չո Թե Յոլը:
Նրա խոսքով՝ Սեուլն ուշադիր հետևում է ՌԴ-ի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցության զարգացմանը, ներառյալ՝ այն, թե ինչ կստանա Հյուսիսային Կորեան Ռուսաստանից՝ Ուկրաինայի պատերազմում ռազմական օգնության դիմաց:
Դիվանագետը հավելել է, որ բոլոր գործոնները հաշվի կառնվեն նախքան կոնկրետ որոշումներ կայացնելը: