Հնագիտական պեղումներ են ընթանում Դվին մայրաքաղաքի տարածքում, հայտնի Բուրգի գագաթին հայ-իտալական արշավախումբը սրբատաշ պատի նոր հատված է հայտնաբերել: Այս ընթացքում մի քանի պեղավայրում բացել են ընդարձակ շերտ, գտածոները թվագրվում են 13-14-րդ դարերին: Այս տարածքներում իրենց հետքն են թողել գանձագողերն ու բնակիչները, հիմա հնագետները փորձում են գտնել տասնամյակ առաջ արված բուրգի լուսանկարները, երբ այն նոր էր հայտնաբերվել:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։