Քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր անդրադարձել է տրանսպորտով երթևեկելու նոր պայմաններին: Ասել է, որ արդեն տեղյակ է 100 դրամանոցներով վճարելու անհարմարություններին, որոնք կլուծվեն մինչև հունվարի 1-ը, երբ մայրաքաղաքում տրանսպորտը կանցնի միասնական տոմսային համակարգին: Ավինյանը նշել է, որ խոսել է Կենտրոնական բանկի նախագահի հետ, և շատ շուտով հնարավոր կլինի տոմս ձեռք բերել նաև բանկային քարտերով:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։