Եվրամիությունը և Ճապոնիան ռազմավարական գործընկերության, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր են կնքել: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի Ժոզեպ Բորելը:
«Այսօր մենք հայտարարում ենք ԵՄ - Ճապոնիա ռազմավարական և պաշտպանական գործընկերության կնքման մասին։ Սա պատմության մեջ համագործակցության առաջին նման ծրագիրն է, որը Եվրամիությունը կնքել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրի հետ»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։