Կառավարության որոշմամբ՝ Ֆրանսիական համալսարանին 11 տարով տարածք է հատկացվել Ագրարային համալսարանի մասնաշենքերից մեկում: Բուհի աշխատակազմը դեմ է այս որոշմանը, այսօր դուրս են եկել բողոքի ցույցի: Դասախոսները հիմնավորում են, որ դրանից կտուժի կրթության որակը, նաև պահանջում արտոնություններ իրենց դիմորդների համար: Կրթական գերատեսչությունից հիմնավորում են՝ որոշման նպատակը ֆրանսիական գյուղոլորտի առաջատար համալսարանների միջև գործընկերություն հաստատելն է:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։