Իսպանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի: 202 մարդ զոհվել է Վալենսիայում, 2-ը՝ Կաստիլիա-Լա Մանչայում, 1-ը՝ Անդալուսիայում: Կան տասնյակ անհետ կորածներ:
Տարերքի հետևանքների դեմ պայքարում ներգրավված են հազարավոր զինվորականներ։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել: