Հոկտեմբերի 31-ին Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպել է Հայաստանում Պորտուգալիայի դեսպան (նստավայրը՝ ք.Մոսկվա) Մադալենա Ֆիշերի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-պորտուգալական հարաբերությունների երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
Դեսպան Արսենյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս ակնկալվող դերը տարածաշրջանում կոմունիկացիոն ուղիների զարգացման և դիվերսիֆիկացման հարցում, ընդգծել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող հետևողական քայլերը՝ ուղղված Հայաստան-Ադրբեջան երկկողմ խաղաղության օրակարգի առաջմղմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։
Բարեկամական մթնոլորտում ամփոփելով հանդիպումը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկու դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխշահավետ և սերտ աշխատանքը։