Թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարը, խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Անկարայի դիրքորոշման մասին, ընդգծել է՝ Մոսկվան բարձր է գնահատում հակամարտության կարգավորման ուղղությամբ Թուրքիայի ջանքերը, այդ թվում՝ միջնորդ։
«Սակայն Անկարան, ցավոք, շարունակում է գործակցել Կիևի ռեժիմի հետ ռազմատեխնիկական ոլորտում։ Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են թուրքական զենքը ռուս զինվորականներին և խաղաղ բնակիչներին սպանելու համար։ Դա չի կարող տարակուսանք չառաջացնել՝ հաշվի առնելով, որ Անկարան միջնորդական ծառայություններ է առաջարկում»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: