Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում պարզաբանել է, թե երբ է հնարավոր Հայաստանում ներդնել առողջության պարտադիր ապահովագրությունը, ասել, որ ամեն ինչ կախված է բժշկական ապահովագրության մասին օրենքի ընդունումից, որի նախագծի շուրջ քննարկումները կսկսվեն այս տարի: Օրենքի ընդունումից հետո ապահովագրությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարվա ընթացքում: Անահիտ Ավանեսյանը նաև ասել է, որ բժշկական ապահովագրությունը Եվրամիության՝ վիզաների ազատականացման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։