Ամրագոտին ճանապարհատրանսպորտային պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ ՆԳՆ «Ամրագոտին կյանք է փրկում» խորագրով իրազեկման արշավին են միացել ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ, հաղորդավարներ, պետական համակարգի աշխատակիցներ և ոստիկանության ծառայողներ։
«Սիրելի՛ վարորդներ և ուղևորներ, երթևեկե՛ք ամրակապված։ Ամրագոտին կյանք է փրկում»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։