«Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց է նկատվում՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ջեյհուն Բայրամովը Դաութիին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Ադրբեջանի դիրքորոշման, այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերի, ինչպես նաև Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքներ են տարվում Խաղաղության պայմանագրի համակարգման ուղղությամբ: Բայրամովն իր խոսքում կրկին նշել է, թե գործընթացի հիմնական խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։