Իլոն Մասկը դատական ծանուցագիր է ստացել՝ ԱՄՆ տատանվող նահանգներում գրանցված ընտրողների համար 1 մլն դոլարի մրցանակներ խաղարկելու գործով, լսումները տեղի կունենան հինգշաբթի առավոտյան՝ Ֆիլադելֆիայում՝ գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։
CNN-ը երկուշաբթի հայտնել է, որ Ֆիլադելֆիայի շրջանային դատախազ Լարի Կրասները քաղաքացիական հայց է ներկայացրել միլիարդատեր Իլոն Մասկի և նրա «American PAC» քաղաքական խմբի դեմ՝ պահանջելով արգելել գրանցված ընտրողների համար 1 միլիոն դոլար արժողությամբ մրցանակների խաղարկությունը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Դոնալդ Թրամփի հայտնի աջակից Մասկն արդեն մեկական մլն դոլարի երկու մրցանակ է շնորհել Միչիգանի և Վիսկոնսինի ընտրողներին։
Գործը նախագահող դատավորը հրահանգել է, որ հակամարտող բոլոր կողմերը ներկա լինեն նիստին։